17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

14 հուլ 2016 18:53

Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու ապակիներն են կոտրվել

Հալեպի Վիլաններ թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին հանդիպակած բնակարանի վրա զինյալ ահաբեկչական խմբավորման կողմից նախօրեին արձակված հրթիռի պայթյունից չի տուժել, կանգուն է, կոտրվել են միայն մի քանի փոքր ապակիներ, գրում է Հալեպի «Գանձասար» թերթը:
Ըստ աղբյուրի, եկեղեցուն կից գտնվող Կրթասիրաց Ս. Չեմպերճյան վարժարանը նույնպես որևէ վնաս չի կրել: Հրթիռի պայթյունից բնակարանը քանդվել է: «Արևելք»-ն ավելի վաղ գրել էր, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Կրթասիրաց» վարժարանը հրթիռակոծության հետևանքով վնասվել էին:
СохранитьСохранить

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր