13:44 - Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու մասին         13:22 - Ծննդատանը երեխան մահացած է ծնվել. հարազատները բողոքում են      13:02 - Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապել են աթոռներին. ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է    

22 ապր 2018 21:00

Հանրապետության հրապարակում ձայն չտվեցին Զարուհի Փոստանջյանին (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում ձայն չտվեցին Զարուհի Փոստանջյանին (տեսանյութ)Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքում ցանկանում էր ելույթ ունենալ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, սակայն նրան ձայն չտվեցին:
Հանրահավաքը վարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անցամ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Այստեղ է եկել Զարուհի Փոստանջյանը: Մենք որոշել ենք ելույթի հնարավորություն չտալ մեր թիմից դուրս անձանց: Ես հարգալից նրան ասացի, որ չենք կարող ելույթի հնարավորություն տանք, բայց եթե դուք ուզում եք, կտանք: Տիկին Փոստանջյան, կներեք, չեն ուզում»,-ասաց նա:
Այդ ընթացքում Փոստանջյանը սկսեց իր ձեռքին եղած բարձրախոսով խոսել, ինչին Ռուբինյանը արձագանքեց. «Այստեղ բարձրախոսով խոսում է, ուշադրություն մի դարձրեք»:
Փոստանջյանը հայտարարեց, որ տեղի է ունենում շարժման սեփականաշնորհում, սակայն հանրահավաքը վարողն իր խոսքով, խլացրեց նրա ձայնը:
Ավելի ուշ երբ խոսում էր դերասան Հովհաննես Ազոյանը, Զարուհի Փոստանջյանին հաջողվեց բարձրանալ հարթակ եւ վերցնել միկրոֆոնը, սակայն այն անջատեցին եւ միացրեցին «Իմ քայլը» նախաձեռնության հիմնը դարձած երգը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր