20:56 - Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու համար         19:07 - Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը      17:22 - Նովոսիբիրսկում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել    

23 ապր 2018 11:42

Քաղաքացուն հարվածելով՝ ոստիկանները նստեցրին ոստիկանական մեքենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքացուն հարվածելով՝ ոստիկանները նստեցրին ոստիկանական մեքենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կորյուն-Հերացի խաչմերուկի մոտ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հարևանությամբ ոստիկանները գլխին հարվածելով մի քաղաքացու նստեցրին ոստիկանական մեքենա՝ բերման ենթարկելու համար: Factor.am-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացին դիմադրում, սակայն մի քանի ոստիկաններ ստիպողաբար, հարվածելով նրան նստեցնում են ոստիկանական մեքենա: Մեկ այլ ոստիկան էլ ոտքով հարվածում է փողոցով անցնող մեքենաներից մեկին: Այս միջադեպը տեսնելով՝ մի երիտասարդ փորձում է խառնվել, սակայն ոստիկաններից մեկը նրան հրելով հեռացնում է: Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ են կատարում Մաշտոցի պողոտայում, ուսանողները Իսահակյան-Աբովյան խաչմերուկից երթով շարժվում են դեպի Երևանի մյուս փողոցներ: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր