15:28 - Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին         15:10 - 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի.դասագրքերի 40 տոկոսով թեթևացում են ապահովել երեխաների համար      14:48 - Կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն անհեթեթ ու անհիմն են. Ավինյանը՝ Ամուլսարի հարցով հնչող մեղադրանքների մասին    

15 հուլ 2016 10:50

Իսպանիայամ փողերի լվացման համար ձերբակալված հայը սերտ կապեր ունի հայաստանյան «էլիտայի» հետ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ձերբակալվել է հայ գործարար Արման Մայիլյանը: Վերջինս ոչ միայն ազգությամբ է հայ, այլ ըստ էության հայաստանցի է` ծնունդով աշտարակցի:
Հայաստանի լայն հանրությանը թերևս անծանոթ այս գործարարը շատ սերտ կապերի մեջ է գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Հատկապես սերտ են նրա կապերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը Արման Մայիլյանի երեխայի կնունքի քավորն է: Արգամն ու Արմանը հանդիպում են բավականին հաճախ, թե՛ Բարսելոնայում, և թե՛ Երևանում:
Բայց գործարարի կապերը հայաստանյան «էլիտայի» հետ չեն ավարտվում քավոր-սանիկությամբ: Եթե որևէ պաշտոնյա ցանկանում է անշարժ գույք ձեռք բերել Իսպանիայում, ապա դրա հետ կապված հոգսերը իր վրա է վերցնում հենց Արման Մայիլյանը:
Մեր տեղեկություններով՝ նա արդեն հասցրել է մեր բազմաթիվ «երևելիների» տների ու բնակարանների տեր դարձնել Իսպանիայում:
Մայիլյանի ֆեյսբուքյան էջի պատին նրա լուսանկարն է, որտեղ, սակայն, նրա դեմքը չի երևում, փոխարենը ընդգծված երևում է ՀՀԿ-ի կրծքանշանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր