17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային         16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին      16:24 - «Արաբկիր» ԲԿ տեղափոխված երեխայի հայրը գլխով հարվածել է բժշկին    

24 ապր 2018 20:32

Հրդեհ է բռնկվել Ղազար Փարպեցու փողոցի տներից մեկի տանիքում

Ապրիլի 24-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ այրվում է թիվ 125 տան տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:06-ին, մարվել՝ 19:10-ին: Այրվել են տանիքի ծածկը եւ կառուցատարրերը (25 քմ):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր