14:24 - Էդ կարո՞ղ ա ուրիշ մոլորակից եք եկել...Եʹվ անփույթ եք, և՛ փնթի, ևʹ ալարկոտ         14:22 - Տեսանյութ. Ի՞նչ է պատահել.ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում ոչ ոք չի վաստակել      14:02 - Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի    

28 ապր 2018 12:36

Շոգ եղանակին մարդիկ ավելի դաժան եւ ագրեսիվ են դառնում. հետազոտություն

Շոգ եղանակին մարդու օրգանիզմում սթրեսի հորմոնների մակարդակն ավելանում է, մարդիկ ավելի չար, դաժան ու ագրեսիվ են դառնում: Հնարավոր է՝ հենց դրանով է պայմանավորված ամռանը հանցավորության մակարդակի աճը: Այս մասին հաղորդում են Լեհաստանի Poznan University of Medical Sciences-ի մասնագետները:
Գիտնականների խոսքով՝ օդի ջերմաստիճանի բարձրացման ժամանակ օրգանիզմում աճում է սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը: Նման եզրահանգման համար գիտնականներն ամռանը եւ ձմռանը երկու օր շարունակ հետեւել են կին բժիշկների խմբին: Մասնագետները չափել են կանանց թքի մեջ կորտիզոլի քանակությունը եւ գնահատել բորբոքման մարկերների մակարդակը: Թքի նմուշները վերցվվել են յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ: Կանայք նաեւ պատասխանել են քնի, սննդի ռեժիմի եւ ֆիզիկական ակտիվության մասին հարցերի:
Հետազոտողները պարզել են, որ ամռանը կանանց մոտ կորտիզոլի մակարդակն ավելին է եղել, մինչդեռ բորբոքման մակարդակի վրա տարվա եղանակը չի ազդել: Հետաքրքիր է, որ մեկ այլ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ շոգ եղանակին մարդիկ ավելի հազվադեպ են օգնում այլոց:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր