Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը          Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ միջոց լինել քաղցկեղի դեմ       ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում    

29 ապր 2018 20:30

«Վաղը դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում». Նիկոլ Փաշինյան

«Իմք այլը» նախաձեռնությունը վաղը՝ ապրիլի 27-ին Երեւանում բողոքի լայնածավալ գործողություններ չի անելու։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկնել է հրավերը՝ վաղը Կարեն Կարապետյանի հետ «Արմենիա Մարիոթում», լրագրողների ներկայությամբ բանակցելու։
Նա նաեւ նշել է, որ վաղը հանրահավաք են անելու ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում։ Նա նշել է, որ Երեւանում վաղվա համար բոլոր գործողություններն առժամանակ դադարեցվում են, որպեսզի ակտիվիստները մեկ-երկու օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան, բայց եթե կլինեն ցանկացողներ, կարող են միանալ իրեն եւ ավտոերթով գնալ Գյումրի, որտեղ հանրահավաքը մեկնարկելու է ժամը 18-ին։
Ապրիլի 28-ին, ժամը 15-ին հանրահավաք են անելու Վանաձորում, իսկ Երեւանում ապրիլի 29-ին, 30-ին եւ մայիսի 1-ին Երեւանում գործողությունները, ըստ Փաշինյանի, վերականգնվելու են աննախադեպ թափով։
Այսպիսով, Երեւանում այսօր հանրահավաքն ավարտվել է, մեկնարկում է երթը՝ Ամիրյան, Մաշտոց, Բաղրամյան, Պռոշյան, Լուսավորիչ Հանրապետության հրապարակ երթուղով։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր