14:01 - Տեսանյութ. Քայլերս անում եմ գիտակցված. չփորձեն ինձ ներքաշել կեղտոտ խաղերի մեջ,ինձ կապել Միքայել Մինասյանի հետ         13:41 - Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը      13:16 - Փաշինյանը չի պայմանավորվում.Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող հայտարարություն է    

15 հուլ 2016 16:28

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողը ծեծել է իր քենուն

Քաղաքացի Ալինա Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից առերեւույթ վաշխառություն կատարելու եւ իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ քաղաքացի Ալինա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի աշնանը քրոջ ամուսնուց՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողից, ամսական 8 տոկոս տոկոսադրույքով վճարելու պայմանով վերցրել է 8 հազ. ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց մինչեւ 2016 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածը, որպես մայր գումար վճարել է 3 հազ. 300, իսկ որպես տոկոսադրույք՝ 18 հազ. ԱՄՆ դոլար գումար:
Բացի այդ, Ալինա Գ.-ն հայտնել է, որ 2016 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրենց տանը պարտք ու պահանջի հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողը բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծեծի ենթարկելու եւ վաշխառություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի եւ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր