18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

30 ապր 2018 21:10

«Վաղը բողոքի գործողություններ չեն լինելու, ճանապարհներ չեն փակվելու». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Վաղը բողոքի գործողություններ չեն լինելու, ճանապարհներ չեն փակվելու». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Վաղը մայիսի 1-ն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացրած է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես վաղն այստեղ տեղի է ունենալու աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ այսօր ԱԺ-ում, իրենից բացի՝ վարչապետի պաշտոնում որևէ այլ թեկնածու չի առաջադրվել. «Շատ մեծ է հավանականությունը, որը վաղը ձեր կողմից ընտրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»:
Ն. Փաշինյանի խոսքով՝ բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետը, որովհետև էականն այն է, որ կա երկրի ղեկը, իշխանությունը սեփական ձեռքերը վերցրած ժողովուրդ.
«Ամենակարևորն այն է, որ երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ, իրեն կորցնել, տեղը չբերել սեփական ժողովրդին: Սա է ամենագլխավոր իրադարձությունը, որ կա ժողովուրդ, քաղաքացի, որն ի լուր աշխարհի ասում է՝ «մենք ենք տերը մեր երկրի»»:
Ն. Փաշինյանը հայտարարեց, որ վաղը բողոքի ակցիաներ չեն իրականացնելու, փողոցներ չեն փակելու. «Վաղն այս հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, որտեղ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական, անշրջելի հաղթանակը: Եւ ուրեմն՝ ես բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում վաղը առավոտվա ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր