17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

15 հուլ 2016 19:00

ՀՀ ոստիկանապետը պաշտոնանկ է արել բարձրաստիճան ոստիկանների

Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ:
Այսօր կոլեգիայի նիստի ժամանակ Վ. Գասպարյանը աշխատանքից ազատել էր ոստիկանության Թալինի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պողոսյանին, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արտակ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
Մանրամասնեն՝ այստեղ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր