12:34 - Քըլըչդարօղլու․ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ուղղորդում է Պուտինը»         12:33 - Այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որ սպանություն պատվիրի      12:22 - Ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել Կուտոյանի մահը.ես՝ որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական, հիմնավոր եւ սպառիչ բացահայտմանը    

04 մայիս 2018 10:15

ՀՀԿ քաղաքական մասը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանին. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները երեկ Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի պաշտոնում. անհրաժեշտ 35 պատգամավորի փոխարեն հավաքվել է 41-ի ստորագրություն:

Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն հայտարարել է, թե ոչ միայն չի խանգարի, այլեւ քվեարկությամբ կօգնի ԱԺ 1/3-ի նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուին ընտրվել պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՀՀԿ քաղաքական մասն, այնուամենայնիվ, դեմ է քվեարկելու Ն. Փաշինյանին: Սակայն ՀՀԿ խմբակցությունից կողմ ձայներն ապահովելու են: Կողմ են քվեարկելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Արսեն Միխայլովն ու Կնյազ Հասանովը:

Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում նույնիսկ խոստովանել է, թե անգամ մայիսի 1-ին էր ցանկանում կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն փաստորեն զոհ է գնացել խմբակցության որոշմանը: Փաշինյանին կողմ կքվեարկեն նաեւ գեներալները, օրինակ՝ Սեյրան Սարոյանը, առաջին փուլում, հիշեցնենք, հակառակ ՀՀԿ որոշման` Փաշինյանին կողմ քվեարկեց նաեւ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը: Փաշինյանի օգտին քվեարկել են պատրաստվում նաեւ մի քանի գործարարներ, որոնք մայիսի 1-ին եւս մտադրվել էին այդպես վարվել, սակայն վերջին պահին նրանց ստիպել են հրաժարվել այդ մտադրությունից: 

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր