20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

04 մայիս 2018 11:50

Հանրապետականը չի համագործակցի նոր կառավարության հետ. Արմեն Աշոտյան

Հանրապետականը չի համագործակցի նոր կառավարության հետ. Արմեն Աշոտյան Եթե ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Հանրապետական կուսակցությունը կդառնա ընդդիմություն: Այս մասին Associated Press-ի հետ զրույցում ասել է իշխող կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
 
Նրա խոսքով՝ չնայած խորհրդարանում ձայների մեծամասնությանը՝ Հանրապետականը միևնույն է, իրեն կհամարի ընդդիմություն, քանի որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ համագործակցության եզրեր չի տեսնում: Նա նաև հավելել է, որ Հանրապետականը նոր կառավարության մաս չի կազմի. «Իմ անձնական տեսակետն այն է, որ նոր քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորություն չկա»,- ընդգծել է Աշոտյանը:
 
Նա նաև ասել է, որ վարչապետի թեկնածուն պետք է բավարարի երկու գլխավոր պայմաններ՝ ունենա անհրաժեշտ թվով ստորագրություններ… և ի վիճակի լինի հանգստացնել մարդկանց փողոցներում, չարգելափակել միջպետական ճանապարհները, օդանավակայանը: Այդ երկու չափանիշներին այս պահին համապատասխանում է միայն Փաշինյանը: Աշոտյանը հաստատել է, որ եթե «պայմանավորվածի պես» փողոցը հանգիստ լինի, Հանրապետականը կպաշտպանի խորհրդարանի 1/3-ի կողմից առաջ քաշված թեկնածուին:
 
Վարչապետի ընտրությունները տեղի կունենան մայիսի 8-ին: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր