11:37 - Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից         11:32 - Տեսանյութ. Նորածինը մահացել է, մորը փրկել են.Մանրամասներ նորածնի մահվան դեպքից      11:14 - Կարևոր դրվագ հիշեցի.Ֆլեշի Բարսեղին պետբյուջեից «գրեֆ» արած միլիոն դոլարը կարո՞ղ է ոչ միայն ընտրակաշառք բաժանելու համար էր, թե նաև մարդասպաններ վարձելու    

16 հուլ 2016 09:40

Արտակարգ իրավիճակ Թուրքիայում. Էրդողանը ձերբակալվել է

Արդեն հայտնել ենք, որ Անկարայում հակամարտություն է ընթանում հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականների և նախագահ Էրդողանի կողմնակիցների միջև: Էրդողանի կողմից են ոստիկանությունը, ռազմական որոշ ստորաբաժանումներ և 10-յակ հազարավոր մարդիկ, ովքեր նախագահի կոչից հետո դուրս են եկել փողոցներ:
 
«ԱՊԱ» գործակալությունը հայտնել է, որ ըստ Թուրքիայի գլխավոր շտապի հայտարարության` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձերբակալվել է, իշխանությունը զինվորականների ձեռքում է: Անկարայում կրակոցներ են հնչել: Օդում նկատվել են կործանիչներ և ռազմական ուղղաթիռներ, տեղի են ունենում զինվորականների կուտակումներ, դեպի Բոսֆորի նեղուց տանող կամուրջները փակ են:
 
Թուրքիայի նախագահը կոչ է արել փողոց դուրս գալ և ավելացրել, որ երկրում ռազմական հեղաշրջում նախաձեռնածները խիստ կպատժվեն:
Թուրքական ԶԼՄ-երը հաղորդում են, որ զինվորականները զավթել են Թուրքիայի պետական հեռուստատեսության շենքը, վերցրել աշխատակիցների բջջայինները: Թուրքիայի գլխավոր շտաբի հրամանատարը ձերբակալված է, ըստ շտաբի հայտարարության` շտաբն այլևս չի կարող իրականացնել իր գործառույթները: Թուրք զինվորականները հայտարարել են, որ երկրի իշխանությունն իրենց ձեռքում է:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր