Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

16 հուլ 2016 10:11

Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով օրերս ձերբակալված հայ գործարարը ՀՀԿ անդամ չէ. «Հրապարակ»

«Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով օրերս ձերբակալված հայ գործարար Արման Մայիլյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, հայաստանցի է՝ ծնունդով Աշտարակից։ Երիտասարդ գործարարը, ըստ լուրերի, շատ սերտ կապերի մեջ Է գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի։ Ավելին՝ Արտաշատի քաղաքապետ, վարչապետի որդի Արգամ Աբրահամյանն Արման Մայիլյանի երեխայի կնքահայրն Է։ Քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Արգամն ու Արմանը հաճախակի հանդիպումներ են ունենում Հայաստանում և Իսպանիայում։ Երեկ «Հայկական ժամանակ» թերթը գրել Էր, որ Արման Մայիլյանն օգնում Է հայաստանյան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու հարցում և արդեն իսկ հասցրել Է բազմաթիվ չինովնիկների համար տներ ու բնակարաններ ձեռք բերել։ Մայիլյանի ֆեյսբուքյան Էջի պատին նրա լուսանկարում ընդգծված երևում Է ՀՀԿ-ի կրծքանշանը, ինչից կարելի Է ենթադրել, որ գործարարը նաև ՀՀԿ անդամ Է։ Մենք փորձեցինք պարզել՝ Մայիլյանն իրո՞ք Արգամ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ Է։ Արտաշատի քաղաքապետարանի ընդունարանում մեր հարցը լսելուն պես ասացին, թե «անձնական հարց Է, պետք Է անձամբ ճշտել քաղաքապետից»։
Իսկ քիչ անց փոխանցեցին քաղաքապետի պատասխանը. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ Ինչ վերաբերում Է Մայիլյանի ֆոտոյում երևացող ՀՀԿ կրծքանշանին, ապա ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն այսպես պատասխանեց.
«Դա մինիմում ֆոտոմոնտաժ Է։ Մենք այդպիսի անուն-ազգանունով ՀՀ քաղաքացի կուսակցության անդամ չունենք»։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ Է հենց ՀՀԿ-ի և ոչ թե այլ կուսակցության կրծքանշանը ֆոտոմոնտաժ արվել Մայիլյանի կրծքին, Թադևոսյանն արձագանքեց. «Հարցրեք նրանց, ովքեր նման լուրեր գրել են, տարածել են կամ այդպիսի հետևություններ արել են»։ Իսկ իրեն հայտնի՞ Է իշխող վերնախավի հետ Մայիլյանի կապեիի մասին։ «Հայտնի չէ, և չեմ էլ ցանկանում այս պահին այդ հարցին անդրադառնալ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր