20:04 - Տեսանյութ նվիրված Եվրոպական սոցիալական խարտիային         18:18 - Տեսանյութ.Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ      17:07 - Բանաձևն ընդունվել է՝ արհամարհելով Թրամփին ու Էրդողանին․ The Guardian    

08 մայիս 2018 18:30

Միջազգային մամուլի արձագանքը Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն

Ինչպես հայտնի է՝ այսօր խորհրդարանում 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:
Այս իրադարձությանն արձագանքել են նաև միջազգային ԶԼՄ-ները և հիմնական շեշտադրումն արել են այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության թեկնածուն էր: BBC News-ն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հաղթանակին, նաև շեշտել է այն հանգամանքը, որ  հանրահայտ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ևս Հայաստանում է և  միացել է ժողովրդին:
Գերմանական մի քանի ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Deutsche Welle-ն, նույնպես անդրադարձել են Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում: Նրանք իրենց հրապարակումներում ներկայացրել են այսօր անցկացված քվեարկության արդյունքները:
Հետաքրքիր է, որ անգամ թուրքական մամուլում են հրապարակումներ եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Հատկապես շեշտադրված է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ է: Ադրբեջանական մամուլը ևս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն, սակայն այն իմաստով, որ  Փաշինյանը, արչապետ ընտրվելուց հետո, իր առաջին այցը կկատարի Արցախ։ 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր