Արցախում հանդիսավոր կերպով նշել են եռատոնը

Միջոցառման սկզբում զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Այնուհետեւ տեղի է ունեցել Եռատոնին նվիրված համերգ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից: