22:00 - Օրվա խորհուրդ. մայիսի 22         21:45 - Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը. Վարչապետ. տեսանյութ      21:30 - Խալերի գաղտնիքը. Ի՞նչ են դրանք պատմում ձեր բնավորության մասին    

09 մայիս 2018 11:32

Քաղաքական գործիչները Արմեն Սարգսյանի գլխավորությամբ Հաղթանակի զբոսայգում են (Ֆոտո, տեսանյութ)

Հայաստանում այսօր՝ մայիսի 9-ին նշում են Հաղթանակի եւ խաղաղության տոնը։
Վաղ առավոտից Երեւանի Հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանի Անմար կրակի առջեւ ծաղկեպսակներ են դրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, նախօրեին հրաժարական ներկայացրած պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ԱԱԾ ղեկավար Գեորգի Կուտոյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Նշենք, որ Հանրապետության նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Արցախ:
Հաղթանակի զբոսայգում նախատեսվում է հանդիսավոր հանրահավաք եւ ոչ մեծ երթ՝ հայկական ու ռուսական ռազմական ստորաբաժանումների մասնակցությամբ։


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր