Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները          Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին միակամ ու միասին բոլոր միջոցներով դիմակայել թշնամու նենգ հարվածներին       Այս պահին ճիշտ չի լինի զոհերի մասին թիվ ասել, բայց քանի որ մարտերն ինտեսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, ճիշտ չի լինի    

09 մայիս 2018 12:10

Նիկոլ Փաշինյանն Արցախում է. նա մանսակցել է Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառմանը. Տեսանյութ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում է:
Նա այցի շրջանակներում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ներկա է  գտնվել Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում ոգեկոչման արարողությանը՝ ծաղիկներ դրել արցախյան ազատամարտի եւ Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միջոցառմանը ներկա են նաեւ Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը և այլ պաշտոնատար անձինք:
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի  նախագահ Բակո Սահակյանը ուղեւորվել են Շուշի։
Նշենք, որ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր