12:21 - Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին         12:16 - Ռուսական Առաջին ալիք.«Եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում      12:15 - Վրաստանը համերաշխություն է հայտնել հայկական կողմին՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում    

16 հուլ 2016 13:04

Երևանից ժամանած բժիշկների խումբը բուժծառայություններ է մատուցել Ստեփանակերտում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության հուլիսի 15-ից 17-ը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Լիդա Մուրադյանը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը և «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Կարինա Աթայանի ուղեկցությամբ, այցելել են Ստեփանակերտի ծննդատուն, «Հանրապետական» և «Մանկական» հիվանդանոցներ: 
 Երևանի վերոնշյալ բուժհաստատությունների բժիշկ-մասնագետները տեղերում կազմակերպել են հիվանդների հետազոտում, նաև անցկացրել են խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկական միջամտություններ: Մասնավորապես, Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոցում բուժօգնություն են իրականացրել «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտաբանները, իսկ «Մանկական» հիվանդանոցում՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետները: «Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետներն էլ համապատասխան բժշկական ծառայություններ են մատուցել Ստեփանակերտի ծննդատանը:
 Ըստ այդմ, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտաբանների կողմից այցի միայն առաջին օրվա ընթացքում իրականացվել են 147 հիվանդների մասնագիտական հետազոտություններ և խորհրդատվություն: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետների կողմից էլ 76 մանկաբուժական հետազոտություններ են իրականացվել, իսկ 57 կանայք ուլտրաձայնային հետազոտություն են անցել՝ «Շենգավիթ» ԲԿ-ի համապատասխան մասնագետների մոտ: Նշված ժամանակահատվածում իրականացվել է նաև գինեկոլոգիական 8 անհրաժեշտ վիրահատություն: 
 Բացի այդ, ԼՂՀ առողջապահության նախարարությանը փոխանցվել է նաև 23 անուն անհրաժեշտ դեղորայք:
 Նշենք, որ վերոնշյալ առողջապահական ակցիան շարունակվում է նաև այսօր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր