Դատարանը մերժեց Սասնա Ծռերին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան. Տեսանյութ

11 ամբաստանյալների՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ իրենց պաշտպանյալներին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Դատարանը մերժեց այդ միջնորդությունը։ Ի պատասխան՝ պաշտպանները ցուցադրաբար դատական նիստերի դահլիճը լքեցին դատավճռի հրապարակման ընթացքում։
Այս պահին դժգոհ համակիրները փակել են Արշակունյաց փողոցը ի նշան բողոքի: