19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

12 մայիս 2018 10:04

«Ժողովուրդ». Միքայել Հարությունյանը հայտնվել է հիվանդանոցում. Մարտի 1-ի գործով բացահայտումները նրան կհասնե՞ն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին վարչապետի որոշմամբ Միքայել Հարությունյանն ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հարությունյանի հետ, սակայն պարզվեց՝ նա պաշտոնը թողնելուց հետո հայտնվել է հիվանդանոցում, բուժումներ է ստանում: «Ես հիմա հիվանդանոցում եմ, բժիշկներն ինձ մոտ են»,-ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ բանակը ներգրավված էր մարտի 1-ի իրադարձություններին: ՔՀԾ-ում հիմա դատախազության հանձնարարությամբ ուսումնասիրում են այդ փաստերը փաստահավաք խմբի հայտնի զեկույցը:
Մեր հարցին, թե մարտի 1-ի գործով բացահայտումներ առաջիկայում կլինե՞ն, թե՞ ոչ, Հարությունյանն արձագանքեց. «Էդ իմ գործը չի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր