15:19 - Կուսակցության նախագահ ընտրվեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը         15:01 - Տեսանյութ.Այ հենց սրա համար են ոստիկանները «ասֆալտին փռում» քաղաքացուն. պարզաբանում      14:40 - Տեսանյութ.Ստամբուլում հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկած անձը ձերբակալվելուց 2 ժամ հետո ազատ է արձակվել    

14 մայիս 2018 12:00

Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Երկու առաջնորդները Սոչի են ժամանել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանը նշեց Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու Մոլդովայի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները:
Նախագահ Դոդոնը շնորհավորեց Փաշինյանին վարչապետ դառնալու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ: «Մոլդովայի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ակնկալում եմ, որ հետագայում ևս մեր փոխշահավետ հարաբերությունները կամրապնդվեն ի շահ երկու երկրների»,-ընդգծեց Իգոր Դոդոնը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր