10:02 - Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել.բոլորին հանում են, անվանում հանցագործներ.«168 ժամ»         17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա      17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր    

14 մայիս 2018 13:38

Ի՞նչ փուլում է Բաղրամյան պողոտայում ցուցարարների վրա հարձակված վարորդի դեպքը. Լենա Նազարյանը՝ Օսիպյանին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին գրավոր հարցապնդում է հղել՝ տեղականալու համար, թե ի՞նչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարաների վրա հարձակում գործած 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ կապված դեպքը:
Նա իր դիմումում նշել է, որ մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում  երկու քաղաքացիներ ծեծի են ենթարկվել, որի հետեւանքով վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:
«Նշված դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ցուցարարները Երեւանի քաղաքապետարանի մոտից երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա:Երթի մասնակիցները հայտնել են, որ քաղաքացիներին ծեծի է ենթարկել 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդը»,-գրել է Լենա Նազարյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր