22:00 - Օրվա խորհուրդ. մայիսի 22         21:45 - Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը. Վարչապետ. տեսանյութ      21:30 - Խալերի գաղտնիքը. Ի՞նչ են դրանք պատմում ձեր բնավորության մասին    

15 մայիս 2018 12:44

Հայաստանը նույնպես կարող է հայտնվել պատժամիջոցների ցուցակում. Երկու նոր արտաքին մարտահրավեր Հայաստանի կառավարության համար

Հայաստանը նույնպես կարող է հայտնվել  պատժամիջոցների ցուցակում. Երկու նոր արտաքին մարտահրավեր Հայաստանի կառավարության համարՍուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երկու նոր արտաքին մարտահրավեր Հայաստանի կառավարության համար:
1. Օրեր առաջ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային ծրագրի վերսկսման դեպքում նա միջուկային զենք ձեռք կբերի: Այս դեպքում Սաուդյան Արաբիան կդառնա Պակիստանից հետո երկրորդ միջուկային տերությունը, որ Հայաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված:

2. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրոպական այն երկրների դեմ, որոնք բիզնես անեն Իրանի հետ: Ի դեպ այդ երկրները ԱՄՆ դաշնակիցներն են: Հայաստանը նույնպես կարող է հայտնվել այդ պատժամիջոցների ցուցակում:
Գալիս են բարդ ժամանակներ»:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր