22:00 - Օրվա խորհուրդ. մայիսի 22         21:45 - Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը. Վարչապետ. տեսանյութ      21:30 - Խալերի գաղտնիքը. Ի՞նչ են դրանք պատմում ձեր բնավորության մասին    

15 մայիս 2018 16:00

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա. Գեւորգ Կոստանյան

Ինձ համար այս վիճակում անհասկանալի կլինի արտահերթ ընտրությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ պետաիրական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:
«Արտահերթ ընտրություններն ինքնապատակ չեն, դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր: Իսկ եթե քաղաքական իրավիճակը եւ դասավորվածությունն այնպիսին է, որ եւ ընդդիմության, եւ իշխանության գործողություններն ուղղված են երկրի բարօրությանը, հետեւաբար, իմ խորին համոզմամբ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե  քաղաքական նպատակահարմարություն լինի, բոլոր դեպքերում արտահերթ ընտրությունը իրավական հիմքերի տեսակետից պետք է արվի:
Հարցին, թե ո՞րն է համարում քաղաքական անհրաժեշտություն, որի դեպքում հասկանալի կլինեն արտահերթ ընտրությունները, Կոստանյանն արձագանքեց. «Օրինակ լինի խորհրդարան-կառավարության հակադրություն: Քաղաքական հակասություն եթե չկա, անհրաժեշտություն էլ չկա: Եթե կառավարությունն ու ԱԺ-ն իրար հետ համակարգված աշխատում են, ու եթե պետք է ԱԺ լուծարման հիմքեր ստեղծելը լինի ինքնանպատակ, ես դրան գնահատական չեմ կարող տալ: Եթե դա արվում է ուղղակի արվելու համար, առանց հակասության առկայության, ես դրա պատասխանը չեմ կարող տալ»:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր