21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

15 մայիս 2018 19:05

Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների. Մամեդյարով

 
Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է haqqin.az-ը՝ վկայակոչելով  Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւին:
Ընդգծվել է ինտենսիվ բանակցությունների շարունակության կարեւորությունը՝ հաշվի առնելով, որ եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Հայաստանում ընտրական գործընթացներն ավարտվել են:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցային գործընթացի առաջխաղացման համար ձեռնարկվելիք քայլերը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր