22:00 - Օրվա խորհուրդ. մայիսի 22         21:45 - Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը. Վարչապետ. տեսանյութ      21:30 - Խալերի գաղտնիքը. Ի՞նչ են դրանք պատմում ձեր բնավորության մասին    

15 մայիս 2018 19:20

Վարչապետը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին (ֆոտո)

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության, սփյուռքի, տարածքային կառավարման եւ զարգացման, տնտեսական զարգացման եւ ներդրումների, ինչպես նաեւ ֆինանսների նախարարություններ: Կառավարության ղեկավարը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է առանձին ոլորտներին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին եւ պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Գործադիրի ղեկավարը կարեւորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետեւողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտների զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը:
Կառավարության նորանշանակ անդամներին վարչապետը մաղթել է արդյունավետ աշխատանք:







loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր