Պետք է զգույշ լինել,Ադրբեջանն արտասահմանում անցել է ավելի լկտի ահաբեկչական գործունեության          Տեսանյութ.«Խնդրում եմ, չկրակեք».ինչպես է աֆրոամերիկացին՝Ֆլոյդը արտասվում ՝ խնդրելով չկրակել իր վրա       Կարող ենք հանգիստ լինել՝Ատոմակայանին հարվածելն այնքան էլ հեշտ չէ,ունենք համապատասխան համակարգեր    

16 մայիս 2018 16:20

Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդի հետ քննարկել է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները

 
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն, մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանորդ Անդրեյ Իվանովին եւ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանության  ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցեւին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Անդրեյ Իվանովը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պետական ծառայության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին կարեւորել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման գործում եւ հավաստիացրել, որ դրանք այսուհետ եւս շարունակվելու են ընդլայնվել եւ զարգանալ` օգտագործելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաեւ երկու երկրների համագործակցության կարեւորությունն ինչպես ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները, այդ թվում` փոխգործակցության հետագա զարգացման ուղիները ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական մակարդակներում, նախանշվել են առաջիկա անելիքները:
Կարծիքներ են փոխանակվել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր