22:00 - Օրվա խորհուրդ. մայիսի 22         21:45 - Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը. Վարչապետ. տեսանյութ      21:30 - Խալերի գաղտնիքը. Ի՞նչ են դրանք պատմում ձեր բնավորության մասին    

16 մայիս 2018 18:23

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարոն Մարգարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները հանդիպեցին իրար. ինչ է կատարվում քաղաքապետարանի դիմաց

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարոն Մարգարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները հանդիպեցին իրար. ինչ է կատարվում քաղաքապետարանի դիմաց   Այսօր վաղ առավոտից Երևանում կրկին բողոքի ցույցեր էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: «Մերժենք Տարոնին» գրություններով մի խումբ ակտիվիստների հաջողվեց մտնել քաղաքապետարանի շենք, ընդհուպ հասնել մինչև  Տարոն Մարգարյաին աշխատասենյակ տանող միջանցք, որտեղ ցուցարաների ճանապարհը փակեցին փոխքաղաքապետեր Կամո Արեյանը, Դավիթ Օհանյանը եւ տեղեկատվության ու հասրակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գեւորգյանը: Նրանք փորձեցին ցուցարաների հետ ընդհանուր հայտարարի գալ, սակայն վերջիններս պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը: Եվ մինչ ցուցարարները ներսում էին, քաղաքապետարանի շենքի դիմաց  Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին հակագործողություններ սկսվեցին: Քաղաքապետարան էին  ժամանել մի խումբ մարդիկ և հայտարարում էին, թե Տարոն Մարգարյանն իրենց քաղաքապետն է: Մի որոշ ժամանակ քաղաքապետարանի դիմաց երկու կողմերն էլ ցույց էին անցկացնում և իրավիճակը լարված էր, սակայն հանդարտվեց, երբ Տարոն Մարգարյանի դեմ պայքարողները հեռացան: 


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր