Հայաստանում կալանավորվել է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը. ռուսական մամուլի անդրադարձը          Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազորներ       Երբ որ բալկոնը կպոկվի, կընկնի, կզանգահարեք մեզ, կգանք կբարձրացնենք. ԱԻՆ ներկայացուցիչ    

17 հուլ 2016 17:56

Զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով ներկայացված պահանջը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17.00-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը:
Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին:
Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ:
Сохранить

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր