17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

25 մայիս 2018 19:46

Հնդկաստանում անհայտ սեռի ջրահարս երեխա է ծնվել

Ուշադրություն. Որոշ մարդկանց ներքոբերյալ լուսանկարները կարող են տհաճ թվալ
Հնդկաստանում հազվադեպ «ջրահարսի սինդրոմով» երեխա է ծնվել՝ երեխայի ոտքերը միաձուլված են եղել՝ նման ջրահարսի պոչի, իսկ սեռական օրգաններ նա ընդհանրապես չի ունեցել, այդ պատճառով բժիշկները այդպես էլ չեն հասկացել նրա սեռը։ Քանի որ նորածնի աղիքները եւ թոքերը ձեւախեղված են եղել, նա մահացել է ծնվելուց 15 րոպե անց։
Երեխայի մայրը՝ 25-ամյա Դիկշա Քեմբլը  դիմել է Բիդ քաղաքի պետական հիվանդանոց ծննդաբերական ցավերի սկսվելուց հետո։ Ամբողջ հղիության ընթացքում նա մի անգամ է ուլտրաձայնային հետազոտություն անցել եւ չի պատկերացրել, որ երեխայի մոտ զարգացման խնդիրներ կան։
Նորածնի հայրը՝ 32-ամյա Նանոբա Քեմբլը ասել է, որ երեխայի կորուստը մեծ վիշտ է իրենց ընտանիքի համար։ 3 տարի առաջ այս զույգը եւս մեկ երեխա էր կորցրել, ճիշտ է դրանից հետո նրանց հաջողվել էր առողջ աղջիկ ունենալ։
«Ջրահարսի սինդրոմով» երեխաները շատ հազվադեպ են ծնվում՝ մեկ դեպք 60-100 000  առողջ երեխաների դիմաց։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր