Էրդողանը մահից է փրկվել

Թուրքիայի նախագահը Մարմարիսում հյուրանոցը լքել է իրեն հետապնդող զինվորականների ժամանելուց րոպեներ առաջ։
Ապստամբները Մարմարիս են ուղարկել երեք ուղղաթիռ՝ 25 զինվորով: Զինվորականները պարաններով իջել են ուղղաթիռներից, սակայն հյուրանոցում նրանց դիմադրել է նախագահին հսկող հատուկ նշանակության ուժերի ջոկատը:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան թուրք զինվորականները ռազմական հեղաշրջում են փորձել իրականացնել: Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ: