Ջավախքից բեռնատարները հասան Հայաստան. Տեսանյութ          Միայն այս դեպքում հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը.Չավուշօղլու       Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի    

26 մայիս 2018 19:35

Ո՞ր մթերքներն են հատկապես օգտակար ուղեղի համար

40 տարեկանից հետո ուղեղի ծավալը յուրաքանչյուր տասնամյակում նվազում է մոտ 5 տոկոսով։ Դրանից տուժում են մարդու մտավոր ֆունկցիաները։ Նոր հետազոտության ընթացքում Erasmus University Medical Center կենտրոնի աշխատակիցները պարզել են, թե որ մթերքներն են նպաստում ուղեղի ծավալի պահպանմանը։
Հետազոտությանը, որը հրապարակվել է Nature Ecology & Evolution ամսագրում, մասնակցել է 4213 մարդ (միջինը 66 տարեկան), որոնք թուլամտությունից չեն տառապում։ Կամավորները պատմել են, թե ինչ են իրենք կերել մեկ ամսվա ընթացքում։ Մասնագետները գնահատել են մասնակիցների սննդակարգերը՝ 0-ից 14 բալանոց սանդղակով։ Կամավորները միջինը 7 բալ են ստացել։ Ամենաառողջարար սննդակարգերը ներառում էին բազմաթիվ մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկ մթերքներ, կաթնամթերք, ձկնեղեն ու շատ քիչ քաղցր ըմպելիքներ։
Գիտնականները նաև մասնակիցներին մագնիս ռեզոնանսային տոմոգրաֆիա են արել։ Սականավորումը ցույց է տվել, որ կամավորների ուղեղի ընդհանուր միջին ծավալը կազմել է 932 միլիլիտր։ Նաև հետազոտողները հայտանաբերել են վնասվածքներ ուղեղում ու հավաքել տեղեկություններ այլ գործոնների մասին, որոնք կարող էին ազդել ուղեղի ծավալի վրա՝ ինչպիսիք են հիպերտոնիան, ծխելը ու ֆիզիկական ակտիվության մակարդակը։
Հետազոտողները պարզել են, որ մյուս գործոնները հաշվի առնելու դեպքում՝ առավել առողջարար սննդակարգերն են կապակցված եղել ուղեղի ավելի մեծ ծավալի հետ։ Մասնավորապես այն մասնակիցները, որոնք նման սննդակարգեր էին պահպանում, միջինը 2 միլիլիտրով մեծ ուղեղի ծավալ ունեին։Ուղեղի համար ամենաօգտակար մթերքներն են եղել բանջարեղենը, ընդեղենն ու ձուկը։ Սակայն մասնագետները շեշտում են, որ պետք է ընդհանուր առմամբ ճիշտ սնվել, այլ ոչ թե պարզապես այդ մթերքներն ավելացնել ճաշացանկում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր