16:57 - Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար         16:33 - Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են      16:07 - 17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել    

18 հուլ 2016 12:17

«Լավագույն մարզական ընտանիք 2016»-ի երևանյան մասնակիցները մեկնել են Ծաղկաձոր

ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Երևանը ներկայացնող 12 ընտանիք հուլիսի 18-ին մեկնել է Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա:
 Երևանյան մարզական պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ նախորդ 11 տարիների ընթացքում մշտապես հաղթող է ճանաչվել երևանյան թիմը և հույս հայտնել, որ այդ ավանդույթը կշարունակվի այս տարի ևս: Յուրի Մամիկոնյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ արել է՝ երևանցի ընտանիքների հաջող մասնակցությունն ապահովելու համար, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մաղթել է հաջող մրցելույթներ ու հաղթանակ: 
 Մրցույթի մասնակիցներն իրենց հերթին հավաստիացրել են, որ կանեն հնարավորը` մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու համար: «Լավագույն մարզական ընտանիք 2016» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա հուլիսի 18-25-ը: 2014 թվականից այս մրցույթին առանձին հաշվարկով մասնակցում են նաև հաշմանդամ ունեցող ընտանիքները, որոնք Ծաղկաձոր կմեկնեն հուլիսի 19-ին: Մրցումների ավարտից հետո Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ մրցանակները կհանձնի Հայաստանի լավագույն մարզական ընտանիքներին, իսկ գլխավոր մրցանակ գավաթը՝ ընդհանուր հաշվարկով հաղթող պատվիրակությանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր