10:01 - ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա.«Ժողովուրդ»         20:04 - Տեսանյութ նվիրված Եվրոպական սոցիալական խարտիային      18:18 - Տեսանյութ.Ունենք մեծ մարտահրավերներ, ներքին քաղաքականությունը պիտի «ես»-ից տեղափոխվի «մենք»-ի դաշտ    

29 մայիս 2018 12:33

Մայիսի 18-ից հետո եթե որևէ մեկն ինչ-որ բան է արել՝ խիստ կպատժվի, ընդհուպ մինչև ազատազրկում. տեսանյութ

Մայիսի 18-ից հետո եթե որևէ մեկն ինչ-որ բան է արել՝ խիստ կպատժվի, ընդհուպ մինչև ազատազրկում. տեսանյութԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասաց, թե չի կարող ասել՝ արդյոք ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյա՞կ են եղել մաքսայինում կատարված փոքր չարաշահումներից, ներմուծման համար առանձին գումար վճարելուց. «Ես իմ նշանակման օրվանից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման իրավիճակներ ու երևույթներ նույնիսկ եղել են, հայտնի է եղել իրենց, հայտնի չի եղել, մենք բոլորով հանրության հետ միասին պետք է պայքարենք այդ ամենի դեմ: Թե որքանով համակարգը դրան անդրադարձ կկատարի, կամ հետադարձը որքանով ցավոտ կլինի, մենք դրան ականատես կլինենք»,- ասաց նա:
Ըստ նրա՝ պահն է եկել կոռուպցիոն ռիսկերը  արմատախիլ անել. «Հիմա այն պատմական իրավիճակն է, երբ կարելի է դա անել, երբ հնարավորություն կա դա անելու, և եթե մենք հիմա էլ դա չանենք, կարող եմ ասել, որ մենք ուրեմն ձախողում ենք ընդհանրապես ամեն ինչ, ինչ մեզ համար արժեք ունի: Թե նախկինում ինչ է եղել, նախկինում շատ բան կարող էր լինել, բայց հիմա, եթե ես օրինակ պարզեմ, որ մայիսի 18-ից հետո որևէ մեկն ինչ-որ բան է արել, ինքը խիստ կպատժվի, ընդհուպ մինչև ազատազրկում»:
Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր