17:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

30 մայիս 2018 15:09

Բերման է ենթարկվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» տղան

Բերման է ենթարկվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» տղանSHAMSHYАN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ մայիսի 27-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Գևորգյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ա. Գևորգյանը նշված ռեստորանային համալիրում վիճաբանել է մատուցող՝ 27-ամյա Տ. Մ.-ի հետ և այն վերածվել է ծեծկռտուքի։ Կան տեղեկություններ, որ մատուցողն էլ «անպակաս չի եղել». նա ափսեով հարվածել է գինովցած Ա. Գևորգյանի գլխին, որից հետո վերջինս էլ «մի քանի մուշտի է տվել» մատուցողին։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գևորգյանը Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան է, ով նախկինում դատապարտված է եղել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր