Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք. Փաշինյան          ՊԲ-ն կասեցնում է թշնամու առաջխաղացումը՝ պատճառելով ծանր կորուստներ. Տոնոյանի կոչը       Ադրբեջանական կողմը շարունակում է նորանոր կորուստներ կրել. Եվս մեկ տեսանյութ է հրապարակվել    

18 հուլ 2016 13:41

Այս պահին կա հինգ պատանդ ոստիկան. Հունան Պողոսյանը մանրամասներ է ներկայացնում

Բանակցությունները շարունակվում են, իրավիճակը մնում է նույնը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը.

«Զինված խմբի հետ բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել մեկ ոստիկան և շտապօգնության մեքենայի վարորդ: Ազատ է արձակվել ոստիկանը պարեկապահակային ծառայության աշխատակից է: Ներկայումս համապատասխան օպերատիվ հետախուզական և կանխարգելիչ  միջոցառումները  իրավապահ  մարմինների կողմից շարունակվում են, պատշաճ  ժամկետներում կտրվի ինֆորմացիա»,- նշեց նա։

Հունան Պողոսյանը հայտնեց, որ այս պահին կա հինգ պատանդ ոստիկան, իսկ ոստիկանության և «Սասնա ծռեր» խմբի պահանջներում ոչինչ չի փոխվել. «Մեր պահանջը նույնն է՝ ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումն  ու ապակայունացումը, հանձնվել իշխանություններին»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր