17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

02 հուն 2018 17:20

Ընթանում են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները. ԶԼՄ-ներ

 Ընթանում են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները. ԶԼՄ-ներ
Նախնական տվյալներով, հանդիպումը կարող է տեղի ունենալ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Սպիտակ տունը բանակցություններ է սկսել ռուսական իշխանությունների հետ, Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրներին:
Հրապարակման համաձայն, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը ժամանել է ԱՄՆ, որպեսզի օգնի տեղում կազմակերպել հանդիպումը: Այնուամենայնիվ, նշվում է, որ բանակցությունները գտնվում են միայն նախնական փուլում, և հանդիպման կոնկրետ ժամկետն ու վայրը դեռ չեն քննարկվել: Նշվում է‚ որ երկու երկրների ղեկավարների նման հանդիպման նախապատրաստումը կարող է մի քանի ամիս տևել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր