Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

30 մայիս 2016 12:05

Տիգրան Առաքելյանն ազատության մեջ է

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, նշելով, որ ազատ է արձակվել կալանքից։ 
«Բարև հարգելի ընկերներ, շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձի և Ամանորի առթիվ բոլոր շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար։ 6 ամիս անց «առաջին իսկ» հնարավորությունն է:
Իմացա հաճախ եմ օնլայն եղել։ Մինչ այդ ու դրանից հետո բոլոր ինձ ուղարկած ձեր նամակները կարդալու հնարավորություն չեմ ունեցել։ Թե ով էր իմ տեղը կարդացել չգիտեմ։ Երևի Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկին...
Հասկանում եմ, որ որոշ հետաքրքրություն պահպանվել է առեղծվածային կալանավորմանս հետ կապված։ Պետք է մի փոքր էլ սպասենք, նախաքննությունը կավարտվի: Հատուկ լրագրողների համար. նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չհրապարակելու վերաբերյալ նախաքննական մարմնում դրել եմ ստորագրությունս։ Որևէ այլ ինֆորմացիա ունենալու, կամ իմանալու համար դիմեք բացառապես ԱԱԾ֊ին».- գրել է Առաքելյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր