Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլ ադեկվատ արձագանք կստանա մեր կողմից. Բայրամով          Բացառիկ տեսանյութ. պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր հարսանիքի ժամանակ երգել է Հայկոյի հետ       Ֆրանսիայում ձերբակալվել է հանցավոր խումբ, որոնք նրանք կապ են ունեցել «հայկական և վրացական» հանցավոր խմբավորումների հետ    

04 հուն 2018 14:22

Արցախի ցույցերն անհանգստացնում են ադրբեջանցիներին.Ադրբեջանը Արցախի հարցում շատ զուսպ և կարճ տեղեկություններ է տալիս

Արցախի ցույցերն անհանգստացնում են ադրբեջանցիներին.Ադրբեջանը Արցախի հարցում շատ զուսպ և կարճ տեղեկություններ է տալիսԻ տարբերություն Հայաստանում տեղի ունեցող ցույցերին և դրան հաջորդող իրադարձություններն Արցախում տեղի ունեցող իրավիճակի մասին ադրբեջանական կողմը ավելի զուսպ կարծիքներ է հայտնում, ավելի շատ միայն պաշտոնական։

Իսկ մամուլից դուրս քաղաքացիների շրջանում գնալով ավելանում է անհանգստությունը Հայաստանի և առաջնագծի հետ կապված։ Որքան էլ փորձ կատարվի ներկայացնել այն ամենը, ինչ ձեռք է տալիս թշնամու երկրի ղեկավարությանը, միևնույնն է ժողովրդի մի հատվածը լուրջ անհանգստանում է Հայաստանում կատարվող քայլերից։
Քանի որ տարիներ շարունակ նրանց տեղեկացրել են, թե միշտ հայկական կողմ է սադրիչ գործողություններ կատարում և հարձակվում իրենց դիրքերի վրա ու սպանում իրենց զինվորներին, ժողովուրդը սկսում է մտածել, որ Արցախում տեղի ունեցող շարժումը նույնպես կարող է վտանգ ներկայացնել իրենց համար, իշխանությունը կարող է ցույցերը ցրելու համար սահմանին սադրել, իսկ ժողովուրդը հրապարակից տեղափոխվի առաջնագիծ։ Թերևս սա է պատճառը , որ Ադրբեջանը Արցախի հարցում շատ զուսպ և կարճ տեղեկություններ է տալիս, որպեսզի ավելի չմեծացնի վախի մթնոլորտը սեփական ժողովրդի շրջանում։
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր