09:58 - Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել․ ի՞նչ դիմում է ուղարկվել Բրիտանիայի դեսպանին.«Ժողովուրդ»         20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ      18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ    

04 հուն 2018 20:00

Համացանցում տարածվում է Շարմազանովի եղբոր բռնի գործողությունների տեսանյութը

Համացանցում տարածվում է Շարմազանովի եղբոր բռնի գործողությունների տեսանյութը2016-ին, ոստիկանության բարեփոխումների մասին խոսելիս, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գովաբանել էր նաև ոստիկան եղբորը. «Բոլոր խնդիրներով հանդերձ ոստիկանությունը բարեփոխվում է... Մինիմում աշխատավարձով էդ մարդիկ մեր առօրյա անվտանգությունն են պաշտպանում... Շնորհակալություն ձեզ... Իմ այս ելույթից հետո քննադատություն կարող է լինել, քանի որ իմ եղբայրն էլ ոստիկան է, դրա համար էլ հասկանում եմ ոստիկանի 24-ժամյա չնորմալավորված աշխատանքը»:
Տեղեկացնենք, որ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Էրիկ Շարմազանովը, Լոռու մարզի Գուգարքի բաժնի ոստիկանապետն է:
Համացանցում օգտատերերը շրջանառում են 2018-ի ապրիլյան ցույցերի ժամանակ արված տեսանյութը, թե ինչպես Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ մի խումբ ոստիկաններ Վանաձորում բռնի կերպով ավտոմեքենան են նստեցնում ցուցարարներից մեկին, ով բռնի գործողությունների ժամանակ վնասվածքներ է ստանում: «Ու այսօր այս մարդիկ ժողովրդի երեսին ժպտում են, թե իբր ոչ մի բան չի եղել»,- գրում են օգտատերերը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր