18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

06 հուն 2018 10:01

Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում, որին հետեւել են հետցնցումներ

Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում, որին հետեւել են հետցնցումներՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 եւ արեւելյան երկայնության 43.780 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա գյուղից 11 կմ հարավ-արեւմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Բավրա գյուղում՝ 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ:
Ավելի վաղ,  հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.55 աստիճան եւ արեւելյան երկայնության 46.86 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի, Կոտայքի, Արարատի  մարզերում եւ Երեւանում՝ 2-3 բալ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր