17:00 - Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Խաժակյանի գրառմանը         16:35 - Տեսանյութ.Ինչպես են ոստիկանները գիշերը շուրջ 30 պոռնիկների բերման ենթարկում      16:15 - Առաջիկա տասնամյակում եւս մեկ կորոնավիրուս կհայտնվի․Մարդկանց իրական թիվը կարող է 10 անգամ ավել լինել, քան պաշտոնական թվերն են    

06 հուն 2018 18:20

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր՝ հունիսի 6-ին, Վերաքննիչ դատարանում հետաձգվեց՝ դատախազ Արմեն Փանոսյանի միջնորդությամբ: Նա միջնորդություն ներկայացրեց, որպեսզի 1 աշխատանքային օրվա ընթացքում կարողանա ծանոթանալ բողոքներին եւ հիմնավորումներ ներկայացնել իր ելույթում:
Մինչ այդ փաստաբանները ներկայացրեցին Վերաքննիչ բողոքները, որով պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ արդարացման դատավճիռ կայացնել:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը իր ելույթում հայտարարեց, որ Վերաքննիչ բողոքն անհիմն է եւ պետք է մերժվի:
Վերաքննիչ  դատարանը պաշտպանների խնդրանքով եւս մեկ անգամ քննեց ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու հարցը եւ դրա քննությունը կրկին հետաձգեց մինչեւ վերջնական դատական ակտի կայացում:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 7-ին:
Նշենք, որ դատաքննությունն ընթանում է Վճռաբեկության կարգով, այսինքն ՝ քննվում են միայն բողոքները, իսկ գործով ապացույցները չեն քննվում:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր