Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

08 հուն 2018 20:07

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. կինը սպառնացել է սպանել ուղևորներին

«Virgin Australia» ավիաընկերության ինքնաթիռը‚ որը Մելբուրնից Պերտ էր ուղևորվում‚ արտակարգ վայրէջք է կատարել Ադելաիդայի օդանավակայանում ուղևորներից մեկի կողմից ստացած սպառնալիքների պատճառով: Այս մասին գրում է ABC-ն:
Հեռուստաընկերության տվյալներով՝ թռիչքից մեկ ժամ անց ուղևորներից մեկը հայտնել է‚ որ վատ է զգում իրեն: Նա պահանջել է արտակարգ վայրէջք կատարել և սպառնացել է սկսել սպանել մարդկանց:
Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադելաիդայում‚ կնոջը ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները: Ավելի ուժ ինքնաթիռը վառելիքով լիցքավորել են և այն ուղևորվել է Պերտ: Մյուս ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր