22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

12 հուն 2018 12:04

Էն Լևոն Մկրտչյանին հիշո՞ւմ եք, Էն, որ ռուս պաշտոնյաների առաջ քծնախառն կզում էր մինչև գետին

Էն Լևոն Մկրտչյանին հիշո՞ւմ եք, Էն, որ ռուս պաշտոնյաների առաջ քծնախառն կզում էր մինչև գետին«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էն Լևոն Մկրտչյանին հիշո՞ւմ եք: «Վալեմ»-ի Լևոնին: Կորեյկոյի մատոռով էն դաշնակին: Էն, որ համատեղության կարգով Կրթության ու գիտության նախարար էր «աշխատում»: Էն, որ ռուս պաշտոնյաների առաջ քծնախառն կզում էր մինչև գետին: Ու ռուսաց լեզվի հայեցակարգ էր ընդունում ռուս տերերի լեզվամշակութային գաղութացման նկրտումներին հագուրդ տալու համար:
Էն, որ մինչ իր պաշտոնավարման վերջին օրը մեզանից մի քանիսի հատուկ ուշադրության կենտրոնում էր:
Հիմա թող կարդա ու հասկանա, որ եթե գոնե մեկ լավ բան արած լիներ, կարժանանար շատ-շատերիս դրվատանքին:
Ինչպես նոր նախարար Արայիկ Հարությունյանի այս քայլի դեպքում ասում ենք.
– Ապրի մեր նախարարը: Արժանի է գովեստի:
Բա որ էդ մահածին ռուսացի հայեցակարգն էլ չեղարկի, ի՞նչ արժեքավոր ու մնայուն քայլ արած կլինի:
Իսկական սիրելու ու պաչեմ գը նախարար:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր