20:03 - Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթը Մանվել Գրիգորյանին ազգի դավաճան է համարում         19:47 - Արարատում ՊՆ-ի «Ուրալ» է շրջվել      19:30 - Քաղցկեղի մասին կարելի է կռահել բերանի հոտով    

13 հուն 2018 14:26

Եթե այս երկրում կան մարդիկ, ովքեր դեռ կասկածում են, որ Կոստանյանը հանցագործ չէ, ուրեմն անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը. Արմեն Դանիելյան (լուսանկարներ)

Եթե այս երկրում կան մարդիկ, ովքեր դեռ կասկածում են, որ Կոստանյանը հանցագործ չէ, ուրեմն անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը. Արմեն Դանիելյան (լուսանկարներ)ՀՀ նախկին գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել է իր անձնական գործը: Այդ մասին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տեղեկացնում է Արմեն Դանիելյանը:
«Եթե այս երկրում կան մարդիկ ովքեր դեռ կասկածում են, որ Գևորգ Կոստանյանը հանցագործ չէ և թույլ չի տվել պաշտոնական լիազորությունների չարաշահում, ուրեմն անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է Դանիելյանը՝ հրապարակելով 2 լուսանկար, մասնավորապես՝ ՀՀ նախագահի հրամանագիրը՝ 2013թ. նոյեմբերի 15-ին իրեն պաշտոնից ազատվելու վերաբերյալ, և 2011թ. հունվարի 12-ի նախագահի հրամանագիրը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանին ազատելու վերաբերյալ:
«Եվ այսպես...
Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:
Սահմանադրության 56 հոդվածի համաձայն Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։
Դատախազության մասին ՀՀ օրենքի 50 հոդվածում սահմանված են դատախազին պաշտոնից ազատելու հիմքերը:
Այդ հիմքերից է՝
1) անձնական դիմումը....
Խնդրում եմ համադրեք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների ազատման ՀՀ նախագահի երկու հրամանագրերը...
Մեկնաբանություններն ավելորդ են... ճշմարիտ էին այն պատգամավորները՝ ովքեր խորհդարանում ձեզ հորդորում էին չզբաղվել մեծախոսությամբ...»,- գրառել է Արմեն Դանիելյանը:
Եթե այս երկրում կան մարդիկ, ովքեր դեռ կասկածում են, որ Կոստանյանը հանցագործ չէ, ուրեմն անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը. Արմեն Դանիելյան (լուսանկարներ)Եթե այս երկրում կան մարդիկ, ովքեր դեռ կասկածում են, որ Կոստանյանը հանցագործ չէ, ուրեմն անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը. Արմեն Դանիելյան (լուսանկարներ)
 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր