Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը բանակցություններ կանցկացնի մի քանի երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բոլիվիայի, Լիբանանի, Բելառուսի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշենք, որ արդեն կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Երկրի ղեկավարները ժամանել են Մոսկվա՝ Աշխարհի գավաթի բացման արարողությանը մասնակցելու համար: