14:00 - ...վերջապես որպես հայ մարդ՝ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար         13:42 - Սկանդալային ևս մեկ բացահայտում.Մանկապարտեզի տնօրենը երեխաների փայաբաժինը .մաս-մաս է արել եւ տեղափոխել իր ռեստորանային համալիր      13:25 - Գրիպի ժամանակ ջերմությունն իջեցնել չի կարելի    

13 հուն 2018 16:20

Փաշինյանը ժամանեց Մոսկվա եւ ֆուտբոլ խաղաց (լուսանկարներ)

Փաշինյանը ժամանեց Մոսկվա եւ ֆուտբոլ խաղաց  (լուսանկարներ)Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը ժամանեց Մոսկվա։ Օդանավակայանում նա ֆուտբոլ խաղաց Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ Զաբիվակա անունով գայլի կերպարի հետ։ 
Տեղեկացնենք, որ ավելի ուշ սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ու առանձնազրույցը։ Այնուհետեւ Փաշինյանը ներկա կլինի գալա-համերգի: 
Պատվիրակության կազմում են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը 
Երկօրյա այցի շրջանակներում վարչապետի հետ Մոսկվա է ժամանել նաեւ նրա տիկին Աննա Հակոբյանը, որը կմասնակցի մի շարք մշակութային միջոցառումների։
Փաշինյանը ժամանեց Մոսկվա եւ ֆուտբոլ խաղաց  (լուսանկարներ)
Փաշինյանը ժամանեց Մոսկվա եւ ֆուտբոլ խաղաց  (լուսանկարներ)



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր