20:03 - Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթը Մանվել Գրիգորյանին ազգի դավաճան է համարում         19:47 - Արարատում ՊՆ-ի «Ուրալ» է շրջվել      19:30 - Քաղցկեղի մասին կարելի է կռահել բերանի հոտով    

13 հուն 2018 18:20

Մայրը տան ննջասենյակում հայտնաբերել է 27-ամյա տղայի կախված դին

Մայրը տան ննջասենյակում հայտնաբերել է 27-ամյա տղայի կախված դին   Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարբախի բաժանմունք, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցի տներից մեկը, որտեղ տան ննջարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Shamshyan.com գրում է, որ  նշված հասցե են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժամնունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում երկհարկանի մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են նշված տան բնակիչ՝ 27-ամյա Վահե Գ.-ի դին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղային կախված հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է 1-03, սակայն մինչ բժիշկների ժամանումը, տղան արդեն մահացած է եղել։ 

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր