Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Նախօրեին կայացել էր իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության պատգամավորների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին կուսակցության նախագահը, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին եւ կառավարության ղեկավար Կվիրիկաշվիլին:
Հանդիպումից հետո պատգամավորները հերքել են տարածված լուրերն այն մասին, որ կուսակցության կենտրոնական գրասենյակում քննարկվել են փոփոխությունները կառավարությունում: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալաքվաձեի խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներն էին երկրում ընթացող իրադարձությունները եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց Վրաստանում աղքատության ցուցանիշն աճել է: